Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

1,5 մլն դրամ աշխատավարձ ստացող դատավորներին, 1 մլն ստացող քննիչներին մի բան էլ աշխատավարձի հավելում էին սահմանել 80%, հիմա առաջարկում են գոնե 70% դարձնել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը ներկայացրեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսական անկախությունն ապահովելու նպատակով քննիչին վճարվող աշխատավարձի չափը նախատեսվել էր սահմանել 1 միլիոն դրամ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձինը՝ 600.000 դրամ: Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի դատավորի համար նախատեսվել էր սահմանել մոտ 1.500.000 դրամ աշխատավարձ:

Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնողների եւ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար սահմանվել էր 100 տոկոսի չափով հավելում:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանված է 14.50 գործակից, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի համար՝ 14.00 գործակից: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պարագայում հիմնական աշխատավարձը ներկայումս կազմում է 959030 դրամ (բազային աշխատավարձը՝ 66140 դրամ), նույն չափով էլ հավելում: Բացի այդ, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսված է նաեւ հավելավճար՝ հակակոռուպցիոն կոմիտեում, քննչական կոմիտեում կամ հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու, դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար՝ 2 տոկոսի չափով եւ դասային աստիճանի համար: Հավելավճարի գումարային չափն կարող է կազմել մինչեւ 30 տոկոս: Այսինքն, հիշյալ խմբի անձանց, հիմնական աշխատավարձից բացի վճարվում է նաեւ լրացուցիչ աշխատավարձ, որը կարող է լինել պաշտոնային դրույքաչափի մինչեւ 130 տոկոսի չափով:

Նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 75000 դրամ: Նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյունքում օրենքով սահմանված կարգով պետք է բարձրանա նաեւ պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը, որը կկազմի 83200 դրամ: Այդ պարագայում վերը նշված բոլոր պաշտոնյաների աշխատավարձերը նորից կբարձրանան, եւ աշխատավարձերի խզվածքը ավելի կմեծանա:

Նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը՝ հավելումը եւ հավելավճարը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հարցրեց՝ եթե 2024-ին էլ նվազագույն աշխատավարձը բարձրանա, էլի պետք է այս սանդղակը փոխվի՞՝ Քալաշյանը պատասխանեց, որ եթե մեր տնտեսությունն այս տեմպերով աճի, հետեւաբար կարող է նվազագույն աշխատավարձը եւս բարձրանալ ու կարիք կլինի նորից անդրադառնալ նույն խնդրին: Քալաշյանն ասաց, որ մամուլում արձագանք է գտել այս նախաձեռնությունը ու մեկնաբանում են, թե 80% հավելում են տալիս աշխատավարձից բացի, մինչդեռ 80%-ը դարձնում են 70%:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ