Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

2020թ. ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը հայ ժողովրդի հետ սգում ենք զոհվածների համար. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

aysor.am. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․

«2020 թվականի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը հայ ժողովրդի հետ սգում ենք զոհվածների համար, ցավակցություն հայտնում նրանց ընտանիքներին, ապաքինում և առողջություն մաղթում վիրավորներին։

Ռուսաստանը ձեռնարկել է և կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները լիարժեք իրականացնելու համար, կաջակցի առկա խնդիրների այնպիսի լուծումների որոնմանը, որոնք կապահովեն կայուն խաղաղություն և անվտանգություն Հարավային Կովկասի տարածաշրջանում։

Համոզված ենք, որ կողմերի միջև բոլոր վիճելի հարցերը կարող են և պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով` նշված պայմանավորվածությունների հիման վրա»։