Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

2021 թ.-ին ՀՀ-ում աղքատության մակարդակը 26.5 % է.ՎԿ-ի նոր մեթոդաբանական աճպարարությունը

«Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021 թվականի աղքատության ցուցանիշը ՀՀ-ում այն կազմել է 26.5 %»,-կառավարության դեկտեմբերի 1-ի նիստի ավարտին հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Ցուցանիշը համեմատելով 2020 թվականի հետ՝ Փաշինյանը հայտարարեց, որ 2021 թվականին արձանագրվել է աղքատության որոշակի նվազում, իսկ  2019 թվականի նկատմամբ՝ 0.1 տոկոսային կետով ավելացում:

Փաշինյանը չմոռացավ արձանագրել, որ 2019 թվականից Վիճակագրական կոմիտեն նոր մեթոդաբանությամբ է հաշվարկում աղքատության ցուցանիշը և մինչ 2019 թվականի տվյալները չեն կարող համեմատել դրանից հետո արաձանագրած տվյալների հետ, բայց և շարունակեց համեմատությունը:

«2019 թվականի նկատմամբ ծայրահեղ աղքատության դեպքում ունենք 0.1 % ցուցանիշով աճ, իսկ 2020 թվականի նկատմամբ ծայրահեղ աղքատությունը 0.8 %-ով աճ է ապրել: Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ 2020 թվականին քովիդի հակաճգնաժամային մեր միջոցառումները եղել են խիստ հասցեական: Այսինքն՝ մեր միջոցառումների արդյունքում ծայրահեղ աղքատությունը կիսով չափ կրճատել ենք, բայց քանի որ հակաճգնաժամային ծրագրերն ավարտվել են, մի փոքր ավելացել է»,-հայտարարեց գործադիրի ղեկավարը: