Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

2022 թվականի 9 ամիսների տվյալներով առկա է 4.2 տրիլիոն դրամի խաղադրույք. Արման Պողոսյան

«Նախագծով առաջարկվում է բարձրացնել ինտերնետ շահումավ խաղերի, տոտալիզատորների և ինտերնետ տոտալիզատորների հարկային բեռը»,-ԱԺ-ում հայտնեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Նրա խոսքով՝ գործող օրենքի կարգավորումներով վերոնշյալ վիճակախաղերի կազմակերպումը համարվում է լիզենզավորման ենթակա գործունեության տեսակներ, որոնց իրականացման համար սահմանված է տարեկան 600 մլն դրամի չափով պետական տուրք:

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ ինտերնետ շահումով խաղերի գործունեությւոնը 2021թ. և հետագա տարիների, իսկ տոտալիզատորների գործութնոությունը 2020թ. և հետագա տարիների համար սկսվել է հարկվել շահութահարկով:

« Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ անգամ այս փոփոխությունները հաշվի առնելով,  ոլորտում ստեղծվող նոր արդյունքի հարկման կարգավորումները համարժեք չեն և ըստ այդմ անհրաժեշտ է լրացուցիչ միջամտություն»,-ասաց փոխնախարարը և տեղեկարցե, որ սկսած 2017 թվականից ոլորտի ծավալները՝ ընդունվող  խաղադրույքներն անշեղորեն աճում են, իսկ այն նշանակում է այդ տնտեսվարողների հաշիվներին կատարվող հատկացումներն ավելացում:

Նրա խոսքով, եթե 2017 թվականին այդ խաղադրուքները կազմել են 140 մլրդ դրամ, ապա, 2018-ին 230 մլրդ դրամ, 2019-ին 1.1 տրիլիոն դրամ, 2021 թվականին այն հասել է 4 տրիլիոնին, իսկ 2022 թվականի 9 ամիսների տվյալներով առկա է 4.2 տրիլիոն դրամի խաղադրույք:

Հայտնելով, որ խաղադրույքների նման աճը մտահոգիչ է քաղաքացիների վիճակի առումով՝ փոխնախարաը ասաց. «Այդ մտահոգությունների և պետական բյուջեից մուտքի  ավելացման նպատակով առաջարկվում է լիցենցիայի համար հարկվող տուրքից նախատեսել նաև պետական տուք խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝ քվոտավորման տրամաբանությամաբ: Մասնավորապես առաջարկվում է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները յուրաքանչյուր 100 մլրդ  դրամի խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու դիմաց վճարեն լրացուցիչ 175 մլն դրամ, իսկ տոտալիզտորների կազմակերպիչները յուրաքանչյուր 50 մլրդ դրամի խաղադրույք ընդունելու համար վճարեն լրացուցիչ 50 մլամ դրամ»,-տեղեկացրեց Արման Պողոսյանը: