Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

2023 թվականի բյուջեի նախագիծը պատրաստ է. որ ոլորտների հատկացումները կավելանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է զգալիորեն ավելացնել անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող կապիտալ ծախսերը. դրանք կկազմեն 557 մլրդ դրամ, ինչը մոտ 200 մլրդ դրամով ավելի է, քան սահմանվել էր 2022-ի պետբյուջեով: Երեկ կառավարության նիստի ժամանակ այս մասին նշել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Միևնույն ժամանակ տեղեկանում ենք, որ 2023 թվականի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրլն 590 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 27.8 տոկոսը: «Այն 2022 թվականի պետբյուջեով հաստատված ծախսերը կգերազանցի 18.3 տոկոսով: Բացի այդ, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներին հատկացվող ֆինանսավորումը 2023-ին նախատեսվում է 250 մլրդ դրամի չափով, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 10,3 տոկոսով: Գիտությանը հատկացվող միջոցները կգերազանցեն 36 մլրդ դրամը, ինչը ավելի քան 6,5 մլրդ դրամով ավելի է, քան այս տարվա համար սահմանված հատկացումներն են:

Նաեւ կառավարությունը նախատեսում է 2022 թվականն ամփոփել 11-12 տոկոս տնտեսական աճով:  Ավելին, 2022 թվականի ութ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն է աճել 13.9 տոկոսով:

Հավելենք, որ «ՀՀ 2023 թ. պետբյուջեի մասին» օրինագիծն արդեն իսկ հավանության է արժանացել կառավարության կողմից եւ առաջիկայում կքննարկվի խորհրդարանում:

Ն.Հ.