Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

23-ամյա քաղաքացին դանակով երկու անգամ հարվածել է 34-ամյա տղամարդու ոտքին. բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 13-ին՝ ժամը 16.45-ին, «Վեդու» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի, աջ սրունքի ծակած-կտրած վերքեր, ձախ ուսահոդի, ձախ դաստակի սալջարդ, մարմնի տարբեր մասերի քերծվածքներ» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Նոր Կյանք գյուղի 34-ամյա մի բնակիչ, որը հայտնել է, որ մետաղյա ձող է մտել ոտքը:

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ տղամարդը նշված վնասվածքը ստացել է ոչ թե մետաղյա ձողը ոտքը մտնելու հետևանքով, այլ նույն օրը՝ ժամը 16-ի սահմաններում Նոր Կյանք գյուղի Արարատյան փողոցի 94 հասցեի մոտակայքում ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ։
Ոսկետափ գյուղի 23-ամյա բնակիչը իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է 34-ամյա տղամարդու ոտքին:

Նույն օրը 23-ամյա երիտասարդը Ոսկետափ գյուղում ձերբակալվել և ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին: