Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

26-ամյա երիտասարդը քլունգով խփել է հարևանի գլխին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 27-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 47-ամյա տղամարդ: Նրա հարազատները հայտնել էին, որ հարևանն է քլունգով խփել:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտ հարևանների միջև վիճաբանություն էր եղել, որի ընթացքում էլ 26-ամյա երիտասարդը աշխատանքային գործիքով խփել էր 47-ամյա հարևանի գլխին:
Փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և վետերանների բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 29-ին 26-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին: Նա ձերբակալվել և ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Հանցագործության գործիքը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն: