Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով 12 դպրոցում դասապրոցես չի իրականացվում. Գեղարքունիքի մարզպետ

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի 12 դպրոցում դեռևս դասապրոցես չի իրականացվում, այսինքն՝ 1245 աշակերտ զրկված է դպրոց հաճախելու հնարավորությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այս մասին ասաց օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում:

«Երեք բնակավայրում ավերվել են տներ, թիրախավորվել են դպրոցները, մանկապարտեզները և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ: 148 բնակարան վնասվել է Սոթքում, 12 բնակարան վնասվել է Կութում և 2 բնակարան՝ Վերին Շորժայում: Սոթքում 7 տուն ամբողջությամբ ավերված է և նորը կառուցելու խնդիր ունենք: Մնացածի մասով կարիքներն ամբողջությամբ գնահատված են, առաջիկա օրերին բնակիչներին կլինեն փոխանցումները, որ սկսեն իրենց բնակարանների վերականգնման աշխատանքները»,-ասաց մարզպետը:

Այդ օրերին ռմբակոծությունների հետևանքով 12 բնակավայրերի բոլոր դպրոցները, նաև Ճամբարակ խոշորացված համայնքի բոլոր դպրոցներն ամբողջությամբ չեն աշխատել, այսինքն՝ դասապրոցես չի իրականացվել: 7072 աշակերտ չի հաճախել դպրոցներ, 897 երեխաներ չեն հաճախել մանկապարտեզներ և նախակրթարաններ:

«Այս պահի դրությամբ 12 դպրոցներում ևս դասապրոցեսներ չեն իրականացվում՝ նկատի ունենալով անվտանգության խնդիրները: 1245 աշակերտ չի հաճախում դպրոց»,-ասաց Սարգսյանը: