Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանի բոլոր գործողությունները ոչ միայն հավանության են արժանանում Անկարայում, այլեւ առաջին հերթին թելադրվում են այնտեղից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Թուրքիայի արտգործնախարարն Անկարայում կայացած «Թուրքիայի նախաձեռնողական եւ մարդասիրական արտաքին քաղաքականությունը» խորագրով կոնֆերանսում ունեցած իր ելույթի ժամանակ հերթական անգամ հայ-թուրքական հարաբերությունները կապել է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ: Մի կողմ թողնենք փաստը, որ դա փաստացի նշանակում է Հայաստանին ուղղված նախապայման, այն դեպքում, երբ Անկարան այդ թեմայով խոսելիս մշտապես հայտարարում է, թե առանց նախապայմանների է խոսում Հայաստանի հետ:

Չավուշօղլուի միջոցով Անկարայից պարբերաբար հնչող նման հայտարարությունները միանշանակ փաստում են, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությունները տարածաշրջանում նույնն են: Այն միշտ էլ այդպես է եղել, նույնիսկ խորհրդային տարիներին, բայց առավել ակնհայտ դարձավ 44-օրյա պատերազմից հետո, երբ Անկարայի անմիջական մասնակցությամբ ռազմական ագրեսիայի՝ իրենց համար ցանկալի ելք ունենալուց հետո Ադրբեջանը գրեթե ամբողջությամբ կորցրեց իր ինքնիշխանությունը: Ներկայում Ադրբեջանի գործողություններն ամբողջովին ուղղորդվում են Թուրքիայից: Անկարան իր պահանջները Հայաստանին ուղղում է Բաքվի միջոցով, եւ վերջինիս տարածքային նկրտումներն ավելի շատ Անկարայի դրդմամբ են: Նման քաղաքականությամբ Թուրքիան նաեւ նպատակ է հետապնդում ճնշել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացները:

Այսպիսով՝ Ադրբեջանի բոլոր գործողությունները ոչ միայն հավանության են արժանանում Անկարայում, այլեւ առաջին հերթին թելադրվում են այնտեղից:

Ադրբեջանին կառուցողականության դաշտ բերելու, հնարավոր ագրեսիաների դիմելու քայլերը կանխելու համար շահագրգիռ կենտրոնները, միջազգային հանրությունն առաջին հերթին պետք է խոսեն եւ ճնշում գործադրեն Թուրքիայի վրա՝ ցույց տալով, որ կուլ չեն տալիս ադրբեջանաթուրքական կեղծիքների խայծերը Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: