Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության հուշագիրը կապ չունի․ քաղաքական զիջումներ չեն արվելու, դա չպետք է լինի ի վնաս մարդու իրավունքների»․ Ժոզեպ Բորել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Իհարկե, Ադրբեջանը գնդակոծել է ՀՀ ինքնիշխանության տակ գտնվող տարածքները՝ օգտագործելով դրոններ ու հրետանի։ Երկու երկրներն իրար մեղադրում են հրադադարը խախտելու մեջ, բայց փաստն այն է, որ Ադրբեջանը ռմբակոծել և օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի մի հատվածը։ Մենք ավելին չենք կարող անել, ինչ անում ենք։ Եթե կարող եք՝ հուշեք՝ ի՞նչ կարող ենք անել»,-պատասխանելով Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի հարցին՝ հայտարարեց ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Ժոպեզ Բորելի հետ հարցուպատասխանի ժամանակ Մարինա Կալյուրանդը փաստեց, որ Բրյուսելում վերջերս կայացած հանդիպումից երկու շաբաթ հետո Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց ՀՀ դեմ ու շարունակեց․ «Մի քանի օր առաջ ադրբեջանական սոցցանցերում տարածվեց հայ ռազմագերիների գնդակահարության մասին տեսանյութ։ Ի՞նչ կոնկրետ քայլեր պետք է Դուք, Ձեր գրասենյակն իրագործի։ Ինչպե՞ս կարող է ԵՄ-ի նոր էներգետիկ համագործակցությունը Ադրբեջանի հետ համադրվել տարածաշրջանում կայունության ապահովման համար ԵՄ-ի դերակարատության հետ»։

Այս առիթով Ժոզեպ Բորելն ասաց․ «Ադրբեջանը Եվրոպային գազ է վաճառում։ Այս պայմանագրի շնորհիվ գազի մատակարարման ծավալները կրկնապատկվել են։ Դա հնարավորություն է տվել գազային միջանցք բացել։ Բայց ինչ վերաբերում է հակամարտությանը, ապա քաղաքական զիջումներ չեն արվելու։ Այս էներգետիկ պայմանագիրը չպետք է վնասի մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված գործընթացներին»։

Ժոզեպ Բորելը հայտարարեց՝ ադրբեջանական զինված ուժերը դեռ շարունակում են օկուպացված պահել ՀՀ տարածքները, նրա փաստմամբ՝ ադրբեջանական զինված ուժերն այնքան մոտ են ՀՀ բնակավայրերին, դրանք այնքան մոտ են, որ նոր կոնֆլիկտի վտանգ կա։

Նա ևս մեկ անգամ շեշտեց՝ Ադրբեջանը պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից, իսկ Ադրբեջանի հետ կնքված էներգետիկ համագործակցության հուշագիրն այս հարցի հետ կապ չունի։

Եվրախորհրդարանի որոշ պատգամավորներ զուգահեռներ տարան Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ իրականացրած հանցագործությունների և Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ իրականացված հանցագործությունների միջև և կոչ արեցին, որ ԵՄ-ն նույն կերպ, ինչպես ՌԴ-ին, այն կերպ էլ Ադրբեջանին դատապարտի։ Պատվիրակներից մեկը հարցրեց․ «Արդյոք Դուք կդատապարտե՞ք Ադրբեջանին նույն կերպ, ինչ ՌԴ-ին»։ Այս հարցից հետո ծափահարություններ հնչեցին։

Ժոզեպ Բորելը վստահեցրեց՝ դատապարտում եմ ցանկացած պատերազմական հանցագործություն։

Եվրախորհրդարանի պատգամավոր Էմանուել Օմորելն էլ վրդովված նշեց․ «Մենք գիտենք՝ ով է ագրեսորը, ով՝ զոհը։ Մենք տեսել ենք, թե ինչպես են ադրբեջանցիները գնդակահարում հայ զինվորներին։ Ինչո՞ւ Եվրոպան չի դիմում կոնկրետ գործողությունների։ Ինչո՞ւ ենք երկակի ստանդարտներ կիրառում։ Քննադատում ենք Ռուսաստանին, բայց ինչո՞ւ մենք համապատասխան գործողություններ չեն իրականացնում Ադրբեջանի դեմ»։

Ժոզեպ Բորելն արձագանքեց՝ ինչո՞ւ եք դուք միշտ մտածում, որ ես ավելի պակաս եմ դատապարտում ու ասաց․ «Ես այդ գործողությունները դատապարտում եմ այնքան, ինչքան դուք։ Բոլոր այն գործողությունները, որոնք մարդու իրավունքներն են խախտում, մենք դրանց վերաբերյալ հետաքննություն իրականացնելու կոչ ենք անում։ Իհարկե, մենք գործ ունենք սարսափելի տեսանյութերի հետ։ Իհարկե, պետք է հետաքննություն լինի։ Ադրբեջանն ասել է, որ այդ հետաքննությունն իրականացնելու է։ Հստակ է այն, որ հարձակում է եղել ՀՀ -ի տարածքի նկատմամբ, ադրբեջանական զինված ուժերը օկուպացրել են ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը։ Մենք կոչ ենք անում հետքաշել իրենց զինված ուժերն այդ տարածքներից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ