Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանցի պատգամավորը քննադատել է ռուս խաղաղապահների գործունեությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազայիլ Աղամալին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նիստում քննադատել է ռուս խաղաղապահների գործունեությունը:

«Այսօր Ղարաբաղում գործող խաղաղապահ ուժերը, նրանց հրամանատարությունն այնպիսի խիզախություն չունեն, որ ինքնուրույն գործեն։ Բոլոր հրահանգները նրանք ստանում են Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունից։ Ադրբեջանի բնական պաշարներն արտահանվում են, իսկ դրանց փոխարեն Ադրբեջանի տարածք Ղարաբաղ զենք է ներկրվում։ Ո՞վ է դա անում: Հայկական հատուկ ծառայությունները, հայ ֆաշիստները։ Իսկ ո՞վ է հովանավորում դա։ Ադրբեջանի տարածքում ժամանակավորապես գործում են խաղաղապահ ուժեր։ Բայց իրականում նրանք ոչ թե խաղաղապահներ են, այլ հայամետ ուժեր։ Մենք առանց վարանելու պետք է սեփական հսկիչ անցակետը դնենք Լաչինի միջանցքում։

Մամուլից հայտնի է դարձել, որ երեկ 14 անհայտ անձինք Իրանից Խանքենդի (Ստեփանակերտ) են ժամանել։ Հավանականություն կա, որ նրանք հատուկ ծառայությունների աշխատակիցներ են։ Ինչո՞ւ են նրանք եկել այնտեղ»։

Հետաքրքիր է ի՞նչ է սրան պատասխանելու Լավրովը։