Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱԳ նախարարը միջազգային դիտորդության մասին․ ինչ է քննարկվում

Կա համընդհանուր տեսակետ, այդ թվում՝ միջազգային դերակատարների շրջանում, որ միայն ագրեսիայի հետևանքների վերացումը, օրինակ՝ ադրբեջանական զորքի՝ ՀՀ ինքնիշխան տարածից դուրս բերումը և ընդհանուր խաղաղության պայմանագրի կնքումը դեռևս բավարար երաշխիքներ գուցե չստեղծեն։ Եվ գուցե հավելյալ երաշխիքներ պահանջվեն, օրինակ, Հայաստան-Ադրբեջան սահմանին որևէ միջազգային մոնիթորինգային, դիտորդական կամ այլ մեխանիզմի առկայություն պահանջվի։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Սա գործիքներից մեկն է, որն ի թիվս այլ գործիքների՝ միջազգային գործընկերների հետ քննարկվում է։ Մեկ այլ գործիք էլ կարող եմ նշել՝ օրինակ՝ ենթադրաբար Հայաստան-Ադրբեջան սահմանից զինված ուժերի որոշակի հետռավորության վրա հետքաշում և այլն։ Կան տարբեր գործիքներ, այդ թվում՝ նաև միջազգային մոնիտորինգային մեխանիզմը։ Եվ շատ ակտիվ քննարկվում է»,- ասաց Միրզոյանը։