Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Աղավնոն չենք հանձնելու». քաղաքական պաստառներ ու ծեծկռտուք «Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա» խաղի ժամանակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Օգոստոսի 9-ին Երևանում, կայացավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի «Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) պատասխան հանդիպումը։ «Փյունիկը» զիջեց մրցակցին 0:2 հաշվով:

Երևան, Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ

Մրցավար՝ Ուիլյամ Քոլում (Շոտլանդիա)

Գոլերը՝ Կանգա, 44 (11մ), Պավկով 60

Այսպիսով, Հայաստանի չեմպիոնը ավարտում է ելույթները Չեմպիոնների լիգայի խաղարկությունում և կշարունակի պայքարը ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում, որտեղ կմրցի մոլդովական «Շերիֆի» հետ։

Ի դեպ, խաղասկզբում արևելյան տրբունայում հայ երկրպագուներից մի քանիսը պաստառ բացեցին, որի վրա գրված էր «Kharabagh is Armenia, Kosovo is Serbia»: Իսկ երկրորդ խաղակեսի սկզբում երկրպագուն «Աղավնոն չենք հանձնելու» պաստառով ներխուժել էր խաղադաշտ։

«Փյունիկ»-«Ցրվենա Զվեզդա» խաղից անմիջապես հետո երկրպագուների ու կարգադրիչների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել։