Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աղավնոյի բնակիչն այրում է տունն ու Ալիևին խոստանում՝ վերադառնալու են

«Ես իմ տունը վառում եմ, որ հոգիս հանգիստ քնեմ»,-ասում է Աղավնոյի բնակիչն ու հիշեցնում, որ իր եղբայրը  զոհվել է հայրենիքի համար։

Ասում է՝ մեղադրանքներից չի վախենում, ով ուզում է, թող մեղադրի։

«Կորցնելու բան չունենք, թուրքը պիտի գա վայելի՞, դա լինելու բան չի, ես եղբայր եմ կորցրել էս հողի համար։ Ես իմ երեխաների հետ պատերազմին եմ մասնակցել։ Ես էս ռեմոնտը արել եմ, ամեն ինչը ստեղծել եմ, որ թուրքը գա, վայելի՞»,-ասում է  նա հրապարակած տեսանյութում, մինչ մեկ այլ տղամարդ դյուրավառ հեղուկը լցնում է  հատակին ու տանը գտնվող կահույքին ու նշում՝ սրբություն ունեցող հայն այդպես պետք է մտածի։

«Թքել եմ իրենց տված փողի վրա։ Ալիև, մենք գալու ենք, համբերի, ժամանակավոր ենք դուրս գալիս»,-ասում է նա։