Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱԳՆ-ից 30 օր են խնդրել՝ պարզելու, թե ինչպե՞ս են արձագանքելու Վարուժան Ներսիսյանի սկանդալային նկարահանմանը

Մեծ Բրիտանիայի Թագուհու վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցող ՀՀ նախագահն ու այդ երկում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը մի քանի օր միջազգային մամուլի էջերում էին։ Նրանք խախտել էին արարողակարգի պահանջները. դեսպանը, դեռ պարզ չէ սեփական նախաձեռնությամբ, թե՞ մակ այլ պատճառով, որոշել էր լուսանկարել միջոցառմանը մասնակցող Խաչատուրյանին։ Լուսանկարելու պահին արված նկարները ողողել էին մամուլի էջերը՝ բարեբախտաբար դիվանագետին ներկայացնելով որպես նախագահի օգնական։

Panorama.am-ը հրապարակումների հաջորդ օրը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ նախագահի աշխատակազմ և ԱԳ նախարարություն։ Վերջին գերատեսչությունից մասնավորապես հետաքրքրվել էինք. 

«Հրապարակումներից հետո ԱԳՆ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկել։ Հնարավո՞ր է հետ կանչվի դեսպանը։ Եթե ոչ՝ ինչո՞ւ։


ԱԳՆ-ն ինչպե՞ս է գնահատում նման վարքն ու դրա հետ կապված հրապարակումների հետևանքները»։

Հնգօրյա ժամկետում ԱԳՆ-ից պատասխանել են.

«Հայտնում ենք, որ, հաշվի առնելով լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտությունը, կից ներկայացված Ձեր հարցման պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում՝ համաձայն Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի»։

ՀՀ նախագահի աշխատակազմից էլ Panorama.am-ը հացրել էր.

«Անցած օրերին միջազգային մամուլի էջերում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանիմասին հրապարակումներ էին։ Հաշվի առնելով ՀՀ նախագահի կողմից թույլ տրված արարողակարգի խախտումն ու միջադեպի վերաբերյալ միջազգային նման մեծ հնչեղությունը՝ պատրաստվո՞ւմ է հրաժարական ներկայացնել Վահագն Խաչատուրյանը։

Եթե ոչ՝ ինչո՞ւ»։

ՀՀ նախագահի աշխատակազմը խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները. օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում որևէ կերպ չի արձագանքել հարցմանը։