Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱՀ ՄՒՊ-ը Ուրուգվայում խոսել է Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ ատելության քաղաքականության մասին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության խորհրդարան և հանդիպել Սենատի անդամ Լիլիամ Քեշիշյանի, «Ուրուգվայ-Հայաստան» բարեկամական խմբի և Ուրուգվայում «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամների հետ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՄԻՊ-ը։

«Գեղամ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել բարեկամական խմբի և ֆորումի անդամներին Հայաստանի և Արցախի շահերը պաշտպանելու, ինչպես նաև Արցախում առկա իրավիճակի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ ատելության քաղաքականությանը և դրան հակազդելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև շարունակվող շրջափակման վերացման ուղղությամբ միջազգային հանրության ներգրավվածությանն ու ակնկալվող աջակցությանը վերաբերող հարցերի։ Քննարկվել են նախանշված ուղղություններով համագործակցության հետագա քայլերը։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի պատասխանատու Արամ Մուրադյանը և ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեի և Ուրուգվայի Հայ Դատի Հանձնախմբի անդամ Արփի Հոճաճանեանը»,- ասվում է հաղորդագրությունում։