Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ալաշկերտ»-ի կազմը համալրել է խորվաթ պաշտպան Մատեո Մուժեկը

Վահե Գևորգյանի գլխավորած Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ևս մեկ տրանսֆերի մասին: Այս մասին տեղեկացնում են «Ալաշկերտի» -ից։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտ»-ի կազմը համալրել է խորվաթ պաշտպան Մատեո Մուժեկը:

Փորձառու կենտրոնական պաշտպանը հանդես է եկել Խորվաթիայի «Գորիցայում», Սլովենիայի  «Ռուդար» և «Ռադոմլյե» թիմերում, Կարագանդայի «Շախտյորում», Շոտլանդիայի «Սենթ Միրենում»  Տիրասպոլի «Շերիֆում», հունական «Լարիսայում», իսկ նրա նախորդ ակումբը ղազախական  «Կիզիլ Ժարն» էր 
 2019-ին Մուժեկը «Շերիֆի» կազմում դարձել է Մոլդովայի չեմպիոն «Ալաշկերտի» նորեկը ներկայացրել է Խորվաթիայի Մ-19, Մ-20 և Մ-21 տարեկանների հավաքականները:

«Նոր առաջնություն, նոր մարտահրավեր: Ուրախ եմ, որ դարձա այս հետաքրքիր նախագծի մի մասնիկը:
Գիտեմ, որ «Ալաշկերտում» ժամանակին հանդես են եկել իմ հայրենակիցներ Դինո Շկվորցը և Մարկո Յորդանը:

Թիմում շատ են որակյալ ֆուտբոլիստները, մթնոլորտն էլ լավն է»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Մուժեկը»,- ասվում է հաղորդագրությունում: