Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ալեքսանդր Կոչուբաեւ․ «Վահագն Վերմիշյանին կալանքի տակ պահելը, ըստ էության, հետապնդում է մեկ նպատակ` նրա կյանքը ավարտել հենց քրեակատարողական հիմնարկում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբեւը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադարձել է իր պաշտպանյալ, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին դատախազի կողմից  15 տարվա ազատազրկման  պահանջին։

«Մեղադրող կողմն այդպիսի միջնորդությամբ հանդես եկել է, ինչը խոսում է այն մասին, որ Վահագն Վերմիշյանը այս իշխանությունների համար շարունակում է մնալ թշնամի պերսոնա։ Այն դատավարությունը, որին ես եմ մասնակցել, այն տպավորությունն է թողել, որ մեղադրողը պետք է հրաժարվեր այդ մեղադրանքներից, քանի որ դրանք ամբողջությամբ հերքվել են դատավարության ընթացքում։ Դրվագ առ դրվագ, ամբողջ իրադարձությունները, որոնք մեղսագրված են Վահագն Վերմիշյանին, հերքվել են։ Անգամ այն վկաները, որոնք նախաքննության ընթացքում տվել են բովանդակությամբ մեղադրական ցուցմունքներ, այդ թվում՝ Արթուր Մեսչյանը, քաղաքաշինության կոմիտեի գործող նախագահը, բազմաթիվ այլ անձինք, դատավարության ընթացքում նայելով Վահագն Վերմիշյանի աչքերին, չեն կարողացել ստել եւ հայտնել են իրականությունը։

Ավելին, մեկ դրվագ էլ խարդախություն էր մեղսագրված Վահագն Վերմիշյանին։ Տուժողը դատարանում հրապարակային հայտարարեց, որ ինքը ոչ միայն չի դարձել խարդախության զոհ, այլ Վահագն Վերմիշյանը իրեն օգնել է։

Ինչ վերաբերում է կաշառքների դրվագներին, դրանք եւս ամբողջությամբ հերքված են։ Կրկնում եմ, կան եւ վկաների ցուցմունքները, եւ տխրահռչակ գաղտնի տեսաձայնագրությունները, օպերատիվ հետախուզական միջոցների արդյունքները, որոնցով եւս ըստ էության, Վահագն Վերմիշյանի մեղավորությունը հերքված է։

Ցավոք սրտի, ունենք վատատեսական կանխատեսում, որ Մնացական Մարտիրոսյանը ամբողջ ծավալով կբավարարի դատախազության պահանջը։ Եվ եթե մենք թողնենք, որ նա դատավճիռ կայացնի, դա անպայման լինելու է բնույթով մեղադրական դատավճիռ եւ նաեւ հենց  15 տարի ազատազրկում։

Հատկանշական է, որ Մնացական Մարտիրոսյանը Վահագն Վերմիշյանին պահում է կալանավորման տակ անգամ այն պարագայում, որ հենց իր իսկ որոշմամբ Վահագն Վերմիշյանի կալանքի միակ ռիսկը վկաների նկատմամբ անօրինական ազդեցությունն է։ Բայց վկաները սպառվել են, մենք դատական վիճաբանությունների փուլում ենք, բայց Մնացական Մարտիրոսյանը ազատ չարձակեց Վահագն Վերմիշյանին։ Վերջին մի քանի իրադարձություններն այդ անձի շուրջ համադրելով, կարող ենք հասկանալ, թե ինչու նմանատիպ գործերի համար նրան ուզում էին հակակոռուպցիոն դատավոր կարգել։ Եվ երբ միջազգային որոշ շրջանակների աղմուկից հետո այդ գործընթացը տապալվեց, նրան տվեցին դատարանի նախագահի պաշտոնը։ Սա ըստ էության իշխանությունների շնորհակալությունն էր այդ անձին, որը պատմուճան է հագնում եւ որպես դատավոր է ներկայանում։

Այս պահին Վահագն Վերմիշյանի խափանման միջոցը վիճարկում ենք վճռաբեկ դատարանում։ Բայց հասկանում ենք, որ ընդամենը փոխվում է ատյանը եւ բովանդակային որեւէ լուծում չենք կարող ունենալ։ Ընդամենը սպառում ենք վճռաբեկ դատարանի ատյանը, որպեսզի կարողանանք գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Պարոն Վերմիշյանին կալանքի տակ պահելը, ըստ էության, հետապնդում է մեկ նպատակ․ նրա կյանքը ավարտել հենց քրեակատարողական հիմնարկում։ Պատվախնդիր մարդկանց մահը այս իշխանություններին ձեռք տալիս է»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաեւը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ