Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ալեն Սիմոնյանը սխալվում է». Գեղամ Մանուկյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Վստահ եմ, որ «Հայաստան» խմբակցությունը մասնատվելու է, որովհետեւ միատարր չի։ Դաշնակցությունը մեծամասնություն է կազմում արդեն, եւ սա Դաշնակցության ունեցած ամենամեծ քանակով ներկայությունն է ԱԺ-ում, իսկ այն անհատները, որոնք միացել են «Հայաստան» դաշինքին տարբեր ժամանակներում և տարբեր պատճառներով, մանդատները դնելու են։ Դաշնակցությունը միանձնյա իշխանություն է կազմելու դաշինքում, իսկ Դաշնակցությունն էլ այնքան ձայն չունի, որ ունենա 30 պատգամավոր, այսինքն` ոչ բնական է իրավիճակ է ստեղծվելու և փլուզվելու է»,-օրերս լրագրողների հետ զրույցում նման կարծիք էր հայտնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Այսօր,  «Վերածնվող Հայաստան» կուսակցության՝ ԱԺ-ում գործունեությունը դադարեցնելու եւ կուսակցության պատգամավորների՝ մանդատները վայր դնելու ֆոնին, արձագանքելով Aravot.am-ի դիտարկմանը, որ Ալեն Սիմոնյանը, փաստորեն չէր սխալվում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն ասաց.

«Ալեն Սիմոնյանը սխալվում է: Եթե մեր որոշ գործընկերներ, այնուամենայնիվ, վայր են դնում մանդատները, խորհրդարանում կա 29 հոգանոց խմբակցություն, ամուր խմբակցություն, էլ ավելի ամրացող խմբակցություն, որը ցանկացած կարեւորագույն հարցով ուղղակի խնդրահարույց իրավիճակներ է ստեղծում իշխանության համար, հասարակությանն ավելի իրազեկ դարձնելով եւ հաստատակամ քայլերով առաջ է շարժվում՝ դեպի իր նպատակների իրականացում»:

Գեղամ Մանուկյանը նաեւ ընդգծում է, որ վերջին շրջանում խմբակցությունում ընդգրկված պատգամավորներից առնվազն երեքը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ առաջնագիծ են մեկնել. «Հենց ապրիլի 2-ին եւ ոչ թե մայիսին՝ առաջնագծից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու սելֆիներ անելու եւ խրամատ փորելու համար: 44-օրյա պատերազմի ժամանակ էլ բոլորն էլ՝ իբրեւ կամավոր, մեկնել են առաջնագիծ ու պատվով կատարել են իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ