ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի և Իսրայելի նախագահներ Իլհամ Ալիևը և Իցհակ Հերցոգը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը։Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Իսրայելի նախագահը հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչությունը, ցավակցություն հայտնել դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարի մահվան կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Ալիևը նաև ցավակցություն է հայտնել իր իսրայելցի գործընկերոջը և Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր