Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ամենամեծ վտանգն այն է, երբ կսկսվի Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժումը. Ռոբերտ Քոչարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Եթե այսպես շարունակվի, ապագա բանակցային գործընթացը լինելու է հետեւյալ ֆորմատով՝ Բաքու-Ստեփանակերտ եւ ինչ-որ չափով՝ Մոսկվա։ Տպավորությունն այնպիսին է նաեւ, որ Ղարաբաղի իշխանությունն ինչ-որ տեղ հարմարվել է այս վիճակի հետ»,-այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձանագրելով, որ Արցախի վերաբերյալ իր բոլոր մտահոգություններն իրականություն են դառնում եւ վիճակը շտկելու որեւէ քայլ ՀՀ իշխանության կողմից չի արվում, ավելին, իր տպավորությամբ, Արցախի թեման ընդհանրապես բացակայում է բանակցային գործընթացներում։

«Հայաստան -Ադրբեջան կոնֆլիկտը Ղարաբաղի շուրջ էր, ես լավ չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս կարելի է այս հարաբերությունները կարգավորել՝ առանց որոշակիություն եւ միասնական պատկերացում ունենալու Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ: Հետեւաբար, եթե այստեղ առաջընթաց կա, ապա կարելի է եզրակացնել, որ Ղարաբաղի հարցում կա համաձայնություն՝ լռությամբ կամ ոչ լռությամբ…Եվ այն հանգամանքը, որ Արցախի հանրապետություն, ինքնորոշում, սուվերենություն բառերը Հայաստանի պաշտոնյաների բառապաշարից իսպառ կորել են, վկայում է այն մասին, որ այստեղ մենք ունենք լրջագույն խնդիր»

Ռոբերտ Քոչարյանի բնութագրմամբ, կախվածությունը Բաքվից այս ընթացքում միայն մեծացել է. «Ադրբեջանը, երբ ցանկանա, ուզած ժամի կարող է անելանելի վիճակ ստեղծել արցախցիների համար եւ Ղարաբաղի իշխանության համար սա լինելու է եւս մեկ բացատրություն, թե ինչո՞ւ պետք է համագործակցել Ադրբեջանի հետ»:

Ամենամեծ վտանգը Ռոբերտ Քոչարյանը համարում է այն, եթե սկսվի Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժումը. իսկ հաջորդ քայլը լինելու է այս ուղղությամբ:

Երկրորդ նախագահը մեկ դրական բան էլ է արձանագրել ներկայիս զարգացումներում. բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ժողովրդի 95 տոկոսը Արցախը չի տեսնում Ադրբեջանի կազմում, բայց, միեւնույն ժամանակ չի պայքարում դրա դեմ:

Այլ մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ