Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ամերիկան եւ Իսրայելը նոր կողմնակիցներ են փնտրում մեր դեմ. իրանցի քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկա պահին Իրանում իրավիճակը շատ հանգիստ է, մարդիկ ապրում են հանգիստ կյանքով։ Armlur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց միջազգային իրանցի լրագրող եւ քաղաքագետ Խայալ Մուազին։

«Իրանի արտաքին գործերի նախարարության վրա հարձակման հիմնական պատճառն Իրանի ժողովրդի շրջանում վախի մթնոլորտ տարածելն ու պետական հեղաշրջում երկրում իրականացնելն էր: Իրանի ժողովուրդը միշտ աչալուրջ է եւ թշնամու այդպիսի խաղերին չի տրվում: Թշնամին դեռ հույս ունի,  որ այդ հնացած խաղերը կարող են Իրանի դեպքում աշխատել»,- նշեց նա:

Քաղաքագետի խոսքով,  Ամերիկան եւ Իսրայելը նոր կողմնակիցներ են փնտրում, որպեսզի նրանց հետ միասին պատերազմ սկսի Իրանի դեմ: «Նրանք անում են ամեն հնարավորը, որպեսզի սկսեն այդ պատերազմը: Թուրքիան դեռ իր տեսակետն ամբողջովին չի հայտնել եւ չի բացել խաղաքարտերն Իրանի մասով,  քանի որ նա հասկանում է աշխարհում Իրանի քաղաքական ուժը, ինչպես նաեւ Սիրիայում: Թուրքիան հասկանում է, որ եթե Իրանում որեւէ լուրջ բան տեղի ունենա,  այն կարող է ազդել նաեւ հենց իր վրա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա կարող եմ ասել, որ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ առկա են լարված հարաբերություններ:  Ես չեմ կարծում, որ այդ ամենը երկար կտեւի, քանի որ Իրանի նոր քաղաքականությունն այն է, որ պետք է հիանալի հարաբերություններ ունենալ եւ պահպանել հարեւան երկրների հետ»,- հավելեց նա:

Իրանցի քաղաքագետը շարունակելով նշում է, որ ամերիկյան եւ սիոնիստական ուժերը շատ լավ հասկանում են, որ իրենց ծրագիրը դատապարտված է ձախողման: «Ես այստեղ ցանկանում եմ մեջբերել մեր հոգեւոր առաջնորդի խոսքերը. Ամերիկան դանդաղ հալվում է: Եվ այդ պատճառով էլ թշնամին փորձում է քաոս ստեղծել երկրում եւ ամբողջ աշխարհում: Մեզ շատ իրադարձություններ են սպասվում»,- հավելեց նա:

Նաիրա Հովհաննիսյան