Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱՄՆ դեմոկրատները դեմ են նախագահի նոր ընտրություններում Բայդենի թեկնածությանը

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների կեսից ավելին չի սատարի գործող նախագահ Ջո Բայդենի թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններում՝ 2024 թվականին: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ նման արդյունքներ են ստացվել The Washington Post-ի և ABC News-ի համատեղ հարցումների ժամանակ։

Հարցման համաձայն՝ դեմոկրատների և այդ կուսակցության անկախ կողմնակիցների 56%-ը նշել է, որ կցանկանար Բայդենի փոխարեն, որն ընտրությունների ժամանակ կդառնար 82 տարեկան, այլ թեկնածու առաջադրել։ Ընդ որում, այս դիրքորոշումն ավելի տարածված է երիտասարդ դեմոկրատների շրջանում՝ նրանց 75%-ը կնախընտրեր այլ թեկնածուի։ Հարցված դեմոկրատների միայն 35%-ն է պաշտպանել Բայդենի թեկնածությունը։

Ինչպես ցույց է տվել հարցումը՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն ավելի մեծ ժողովրդականություն է վայելել նրա կուսակցության կողմնակիցների շրջանում: հարցված հանրապետականների 47%-ը հայտարարել է, որ կպաշտպանի նրա թեկնածությունը նախագահական ընտրություններում, մինչդեռ 46%-ը դեմ է դրան։

Հարցումն անցկացվել է հեռախոսով սեպտեմբերի 18-ից 21-ը, որին մասնակցել է 1006 մարդ։ Վիճակագրական սխալը մոտավորապես 3,5 տոկոսային կետ է։