Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱՄՆ-ը Կիևին ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի և ավելի մեծ հեռահարության հրթիռներ

ԱՄՆ-ը նախատեսում է Կիևին տրամադրել ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, որը կներառի ավելի մեծ հեռահարության հրթիռներ, քան նախկինում մատակարարվել էր: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Նշվում է, որ ԱՄՆ-ը կարող է Ուկրաինային մատակարարել GLSDB փոքր տրամաչափի հրթիռներ, որոնք ունեն մոտ 150 կմ հեռահարություն։

Ըստ Reuters-ի՝ այս շաբաթ ամերիկյան կողմը կարող է հայտարարել ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որից 400 միլիոն դոլարը Կիև կուղարկվի Պենտագոնի պաշարներից, իսկ մնացած 1,725 միլիարդ դոլարը՝ Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնությունից:

Ըստ գործակալության, նոր տրանշը կներառի Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերի, Javelin համակարգերի, զրահատեխնիկայի և GMLRS կառավարվող հրթիռների օժանդակ սարքավորումներ: