Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ. Նեդ Փրայս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ազատություն». ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

«Մենք կշարունակենք դա անել ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության համախոհների հետ, և, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, օգնելու երկրներին հասնել երկարաժամկետ համապարփակ խաղաղության», – ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս շփումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Այսպիսով, մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ վերջին մարտերի առնչությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի և վիրավորների։ Մենք կոչ ենք արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կողմերի միջև լարվածությունը թուլացնելու և հետագա սրումը կանխելու համար։ Մենք կարծում ենք, որ լարվածության վերջին աճն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր հարցերի բանակցային, համապարփակ և կայուն լուծման անհրաժեշտությունը»,- ասել է Նեդ Փրայսը` ընդգծելով, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում կողմերի հետ աշխատանքը շարունակելուն:

Հարցին, թե տեսնո՞ւմ է արդյոք հնարավորությունների նույն մակարդակը, որ տեսել են երեք շաբաթ առաջ և որքանո՞վ է մարել այդ հնարավորությունը, Փրայսը պատասխանել է․ – «Մենք միշտ գիտակցել ենք, որ սա երբեք գծային գործընթաց չի լինելու: Մենք հավատում ենք, որ շարունակական երկխոսության, շարունակական ներգրավվածության միջոցով, այդ թվում՝ բարձրագույն մակարդակներում, մենք կկարողանանք անել ամեն ինչ՝ օգնելու այդ երկարաժամկետ համապարփակ խաղաղության առաջխաղացմանը»:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: