Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱՄՆ-ն թույլ է տալիս Ուկրաինային իր մատակարարծ զենքերը կիրառել այն տարածքներում, որտեղ ՌԴ-ն հանրաքվեներ է անցկացրել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ ԱՄՆ-ը դեմ չէ, որ Ուկրաինան օգտագործի արևմտյան զենքերը՝ վերադարձնելու այն տարածքները, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը կազմակերպել է այսպես կոչված հանրաքվեներ։

Այս մասին Բլինկենը հայտարարել է իր հնդիկ գործընկեր Ջայշանկարի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է European Pravda-ն։

Բլինկենը պատասխանել է լրատվամիջոցների այն հարցերին, թե արդյոք ԱՄՆ-ը կհամաձայնի ուկրաինական զորքերի կողմից ամերիկյան զենքի կիրառմանը այն տարածքներում, որտեղ Ռուսաստանը հանրաքվեներ է անցկացրել՝ անկախ Կրեմլի հայտարարած արդյունքից։

«Մենք և շատ այլ երկրներ արդեն շատ պարզ ենք ասել՝ մենք չենք ճանաչում և, ըստ էության, երբեք չենք ճանաչի Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցումը… Ուկրաինան բացարձակ իրավունք ունի պաշտպանվելու իր ողջ տարածքում, մասնավորապես՝ վերադարձնել այն տարածքները, որոնք այս կամ այն ​​կերպ ապօրինաբար գրավվել են Ռուսաստանի կողմից»,- ասել է Բլինկենը։