Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Անդրանիկ Չավուշյան. Աղավնոն շուտով կհոսանքազրկվի, կանջատեն նաև հեռախոսային կապերը, բեռնափոխադրողներն էլ մեծ գումար են ուզում. Sputnik Արմենիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Sputnik Արմենիա. Արցախի Աղավնո գյուղի բնակիչները պատրաստվում են լքել իրենց տները, բայց դեռ անորոշ վիճակ է, նրանք չգիտեն, թե ինչպես կդասավորվի իրենց ապագան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։

Նրա խոսքով՝ գյուղը շուտով կհոսանքազրկվի, կանջատեն նաև հեռախոսային կապերը։ Աղավնոյում ապրում է մոտ 200 մարդ, այդ թվում՝ ավելի քան 70 երեխա։

Չավուշյանն ասաց, որ գյուղացիները որոշակի դժվարությունների են հանդիպում, կարիք ունեն կենցաղային, անձնական իրերի տեղափոխման, իսկ բեռնափոխադրողները մեծ գումար են ուզում՝ օգտվելով մեծ պահանջարկից։ Հատկապես դժվար կլինի նրանց համար, ովքեր կորոշեն տեղափոխվել Երևան, քանի որ հեռավորությունը մեծ է, իսկ տրանսպորտն ավելի թանկ կարժենա։ Գյուղացիները հիմնականում մտադիր են տեղափոխվել ՀՀ Սյունիքի մարզ և Երևան, մոտ 7-8 ընտանիք էլ ցանկանում է բնակություն հաստատել Արցախի Ասկերանի շրջանում, սակայն մինչ այժմ վերջնական որոշում չկա։

Այն, որ բնակիչները պետք է լքեն գյուղը, Չավուշյանը պարզել է մի քանի շաբաթ առաջ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ։

«Քանի որ Հարությունյանը հայտարարել էր, որ Բերձորը չենք կարող պահել, բայց Աղավնոն կմնա, որոշեցինք վերանորոգել դպրոցը։ Բայց հետո եղավ այն, ինչ եղավ»,- ասում է նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: