Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Անձամբ եմ լսել՝ Նիկոլ Փաշինյանը մի երիտասարդի ասում էր՝ պետությունը կանգնացնում ենք ու կրում ենք, դա նրա սկզբունքն է». Կարեն Վրթանեսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Յուրի Խաչատուրովին ձերբակալելով, որը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար էր, մեծ հարված հասցվեց հայ-ռուսական հարաբերություններին ու հիմա ամբողջ օրը «վայնասուն» է,թե ՀԱՊԿ-ը ինչու չի խառնվում»,- այսօր «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի նախաձեռնած «Չդադարող պատերազմ. ինչպես եւ ով բերեց» թեմայով քննարկման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Նա ասաց, որ 2018-ի հետո երկրապահը ջախջախվեց, «տուշոնկաների» գործը սարքվեց Մանվել Գրիգորյանի գլխին, հետո քրեական գործում ոչ մի «տուշոնկայի» հարց էլ չէր շրջանառվում. «ԵԿՄ-ն մոբիլիզացիոն համակարգ էր, որ 2016-ի ապրիլյան մարտերի ժամանակ ընդամենը 1-2 օրում 3000 մարդ մոբիլիզացրել էր, տարել էր դիրքեր, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ 6-րդ օրը նոր իրենց առաջին ստորաբաժանումը տարան առաջնագիծ: Հրամանի էին սպասում: Տարբերությունը տեսեք, թե ընդամենը 2 տարում աշխատող կառույցը ոնց կարելի է ավիրել»:

Նա նաեւ հավելեց, որ 2,5 տարում ՀՀ Զինված ուժերի 5 կորպուսից 4-ի հրամանատարները փոխվել են: Դա նշանակում է, որ եկել են մարդիկ, որոնք իրենց համար նոր տարածք ու համակարգ պետք է յուրացնեն, նորից ճանաչեն, այսինքն, ամեն մեկի փոփոխությունը իր հետ բերում է ենթակաների փոփոխություն: Նման փոփոխություն չէր կարելի այդքան արագ անել, միանգամից կառավարման համակարգը բերեց կաթվածահար վիճակի:

Նույնը՝ պաշտպանական շրջաններում եղավ, հրամանատարների մեծ մասը փոխվեցին: ՀՀ ԳՇ երեք պետ ենք ունեցել: Օնիկ Գասպարյանը 4 ամսից քիչ էր պաշտոնավարել, մինչեւ պատերազմը, դա շատ քիչ ժամանակ է՝ յուրացնելու համար, իսկ ադրբեջանցիները դա հաշվի էին առել. «Նաեւ ԱԱԾ-ն էր խայտառակ վիճակում՝պատերազմը դուրս եկանք 5-րդ թե 6-րդ ԱԱԾ պետով:

Հնարավոր չի, որպեսզի ժամանակավոր պաշտոնակատարը որեւէ երկարաժամկետ ծրագիր իրականացնի, որովհետեւ կարող է գնա, պայմանավորվի, հետո իրեն հանեն: Համակարգը 6 ամիս դրած է եղել «պաուզայի» վրա: Ամբողջ պետական համակարգն էր փոխվում, ոչ միայն ՊՆ, ԱԱԾ: 2018-ի դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո 40 օր կառավարությունը չէր նշանակվում, պետությունը պաուզայի վրա դրված էր,  օդից կախված էր:

Ընդհանրապես դա Նիկոլ Փաշինյանի սկզբունքն է՝ ցանկացած պրոբլեմ իր անձնական սպառնալիքի հանդեպ նա լուծում է պետությունը կանգնացնելով: Ապրիլի 10-ն էր, թե 20-ին նկարահանման էի, անձամբ եմ լսել՝ Նիկոլ Փաշինյանը մի երիտասարդի բացատրում էր, ասում էր՝ պետությունը կանգնացնում ենք ու կրում ենք: Դա է նրա սկզբունքը մինչեւ հիմա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ