Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից դասերը կվերսկսվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անխափան գազամատակարարման պարագայում հունվարի 30-ից կվերսկսվի Արցախի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի (առանց սննդի, ժամը 9:00-13:00), 1-12-րդ դասարանների, արտադպրոցական (երաժշտական և արվեստի դպրոցներ, մարզադպրոցներ ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ) և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Այս մասին հայտնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Գազամատակարարման խափանման դեպքում կվերսկսվեն միայն 9-12-րդ դասարանների դասերը, համապատասխան պայմաններում՝ հատուկ գրաֆիկով, որի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ համապատասխան կառույցների կողմից տարվում են աշխատանքներ բնական գազով ջեռուցվող ուսումնական հաստատություններում ջեռուցման համակարգերը վերափոխելու ուղղությամբ։

Ծնողներին հորդորում ենք երեխաներին հագցնել տաք հագուստ: