Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Անկլավների» հարց այս հանդիպմանը եւ, առհասարակ, այս հարթակում երբեւէ չի քննարկվել. «Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

2022 թվականի հունիսի 3-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի եւ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ նիստը:

Մեր հեռախոսազանգերին փոխվարչապետն այլեւս չի պատասխանում եւ ԱԺ-ում ու կառավարության նիստերից հետո էլ լրագրողների հետ որեւէ շփում չի հաստատում, ուստի մենք Մհեր Գրիգորյանին գրավոր հարցեր էինք ուղղել իր գրասենյակի միջոցով՝ խնդրելով որոշ պարզաբանումներ մտցնել եւ մանրամասնել, թե ինչ ասել է՝ «hստակեցրել են իրենց մոտեցումները»։ Մասնավորապես, կա՞ն հարցեր, որոնց շուրջ արդեն առկա է որոշակի փոխըմբռնում, կամ արդեն եկել են ընդհանուր հայտարարի, եւ որո՞նք են դրանք։ Հետաքրքրվել էինք նաեւ՝ ճի՞շտ է արդյոք, թե ադրբեջանական կողմը պնդում է, որ հենց Մեղրիի տարածքով իրենց համար հասանելի ճանապարհ տրամադրվի, մինչդեռ հայկական կողմն առարկում է՝ առաջարկելով այլ տարածքով ճանապարհ։ Հարցրել էինք նաեւ, թե արդյոք այս հանդիպման ընթացքում անկլավներին առնչվող հարցեր քննարկվե՞լ են, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ինչպիսի՞ դիրքորոշում ունի այս հարցում հայկական կողմը։ Նաեւ հաջորդ հանդիպման վայրի ու ժամկետների վերաբերյալ էինք հետաքրքրվել։

«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ՝ այո, նիստի ընթացքում քննարկվել եւ որոշ չափով hստակեցվել են մոտեցումները սահմանային, մաքսային եւ այլ տեսակի հսկողության, ինչպես նաեւ երկու երկրների տարածքներով` ճանապարհներով եւ երկաթգծերով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգ անցման հարցերի շուրջ։ Նիստի քննարկումների արդյունքներով կողմերը ներկայումս իրականացնում են ներքին քննարկումներ իրենց երկրներում՝ բոլոր համապատասխան շահագրգիռ մարմինների եւ մասնագետների ներգրավմամբ: Ներքին քննարկումների արդյունքում կորոշվեն հաջորդ նիստում քննարկվելիք հարցերի շրջանակը եւ ժամկետները: Ձեր կողմից հիշատակված «անկլավների» հարց այս հանդիպմանը եւ առհասարակ այս հարթակում երբեւէ չի քննարկվել»,- ասված է փոխվարչապետի գրասենյակի ուղարկած պատասխանում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: