Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աննա Վարդապետյանը պլանավորում է դատախազներին դպրոցներ ուղարկել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Արմավիր համայնքում խորհրդակցություն է անցկացրել՝ ընդգծելոց, որ դատախազության միակ նպատակն արդյունավետ աշխատանքն է։

Նա նշել է, որ այս տարի շեշտը դնելու են հանցագործությունների կանխարգելման վրա, այդ նպատակով պլանավորում է՝ դատախազներն այցելեն դպրոցներ։

Անդրադառնալով գործընկերների հետ աշխատանքի սկզբունքներին, գլխավոր դատախազն ընդգծել է.

«Աշխատանքում մոտեցումս ու պահանջներս հստակ են՝ նվիրվածություն սեփական մասնագիտությանը, «ո՛չ» ասելու կարողություն, սկզբունքայնություն և ազնվություն: Ազնվություն՝ առաջին հերթին ինքդ քեզ հետ: Շատ պարզ սկզբունքներ են, որոնց վրա էլ Դատախազությունում կառուցված են աշխատանքն ու մասնագիտական առաջխաղացումը: Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն»: