Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Անվտանգությունն ավելի կարեւոր բաղադրիչներ ունի, քան տոնածառի լուսավորության դեմ պայքարելը»․ Անդրանիկ Քոչարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում անվտանգային ոլորտին վերաբերող օրենսդրական փաթեթներ էին քննարկվում, եւ հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ուշադրությունը կրկին գրավեց այն փաստը, որ ընդդիմադիր պատգամավորները չէին եկել նիստին։ Նա ասաց, որ իր տեղեկություններով՝ ընդդիմադիրներից ոմանք առաջնագծում են։

«Ափսոսում եմ, որ մեր գործընկերները բացակայում են այս կարեւոր հարցերի քննարկումից։ Դա արդեն իրենց խնդիրն է։ Գուցե կարեւոր է տոնածառը տորպեդահարելը, բայց երկրի անվտանգությունն ավելի կարեւոր բաղադրիչներ ունի, քան տոնածառի լուսավորության դեմ պայքարելը։ Այսօր ցույց եմ տվել, որ թոռնիկս տղայիս հետ անցնում է այդ տարածքով եւ ժպտում է։ Լույս է տեսել։ Հիմա ասում ենք՝ չէ՜, այդ լույսը պետք չի, եկեք խավար անե՞նք, որովհետեւ անհաջողություն ենք ունեցել։ Ոչ, կարծում եմ, լույսը պետք է, որ անհաջողությունը հաղթահարենք»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ հանձնաժողովը քննարկեց կառավարության հեղինակած նախագիծը , որով պետական պահպանության ծառայությունն առանձնանում է ԱԱԾ-ի կազմից եւ դառնում վարչապետին ենթակա մարմին։ Կառավարությունը որոշել է նաեւ վարչապետին ենթակա արտաքին հետախուզության ծառայություն ստեղծել։ Անդրանիկ Քոչարյանը կարեւորեց հատկապես կառավարության այդ որոշումը։

Նա նշեց․ «Կարեւոր է սկսել այս ամենը, որպեսզի ամեն պետական կառույց ունենա լավ արդյունքներ արձանագրելու հնարավորություն։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա այս փոփոխություններով ԱԱԾ արդյունավետությունը կբարձրանա, թեեւ նա միշտ ունի հավելյալ տեղեկատվություն ստանալու հնարավորություններ։ Մենք ոստիկանությանը տվեցինք նման հնարավորություններ, բայց արդյունքը դեռ չենք տեսնում։ Չէ՞ որ ԱԱԾ-ն տեղեկացված է, որ այսօր, օրինակ, տոնածառը պետք է կտրեն, եւ դա չպետք է թույլ տալ․․․ կատակի եմ տալիս, բայց տեղեկատվությանը ճիշտ պահին տիրապետելն ամենակարեւորն է երկրի անվտանգության համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ