Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը բարձր մակարդակով անցկացնելու համար անհրաժեշտ աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետներում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել մրցույթի անցկացմանն ընդառաջ համալիրում իրականացվող աշխատանքների ընթացքին:

Շրջայցի ընթացքում Արայիկ Հարությունյանին ներկայացվել են դեկտեմբերի 11-ին անցկացվելիք միջոցառման կազմակերպմանն ուղղված ընթացիկ և արդեն ավարտված աշխատանքները:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանձնարարել է «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը բարձր մակարդակով անցկացնելու համար անհրաժեշտ աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետներում:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ