Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արայիկ Հարությունյանն ընդունել է Կիոկուշին կարատեի Եվրոպայի 35-րդ առաջնությանը մասնակցած արցախցի մարզիկներին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին  ընդունել է   Կիոկուշին կարատեի KWF Եվրոպայի 35-րդ առաջնությանը մասնակցած Արցախցի մարզիկներին:

Երկրի ղեկավարը շնորհավորել է  Եվրոպայի առաջնությունում տասներկու՝ այդ թվում՝ 5 ոսկե և 5 արծաթե մեդալ նվաճած  մարզիկներին և շնորհակալություն հայտնել   Արցախի անունը մարզական հարթակներում բարձր պահելու համար:

Հանդիպմանը, որին մասնակցել է Եվրոպայի վեցակի չեմպիոն  Արթուր Առուշանյանը, քննարկվել են  նաև Արցախում պատանիների շրջանում տարբեր մարզաձևերի, մասնավորապես՝ կիոկուշին կարատեի մասսայականացմանն  առնչվող հարցեր:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ