ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի զինված ուժերն Արևմուտքից ձեռք բերած տանկերը, հավանաբար, գարնանը գործի կդնեն։ Այս մասին կիրակի օրն ուենցած հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Հեկահարձակման համար Արևմուտքից մեզ տրամադրված տանկերը, հուսով եմ, գարնանն արդեն կօգտագործենք,- հարցազրույցի ժամանակ ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարն ու շարունակել,- Վստահ եմ, որ առաջիկայում տանկերի նոր խմբաքանակ էլ կստանանք, ու սա (տանկերի տրամադրման գործընթացը) ոչ թե պատմության ավարտն է, այլ դեռ սկիզբն է»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հունվարի 25-ին, ԱՄՆ-ն հայտարարել էր՝ Ուկրաինային պատրաստվում է M1 Abrams տեսակի 31 տանկ փոխանցել։

Ս․Վ․


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր