Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Առաջնորդ Սրբազան Հայրը այցելեց երկրաշարժէն փրկուած եւ մարմնական վնասներ կրած հայորդիներուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երեքշաբթի, 7 Փետրուար 2023-ի առաւօտուն, Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Սրբ. Եպս. Աշգարեան, ընկերակցութեամբ Հոգշ. Տ. Մանուկ Վրդ. Պարիխանեանի, ազգայիններու եւ Սուրիոյ Խորհրդարանի Երեսփոխան Ժիրայր Րէիսեանի այցելեց երկրաշարժէն փրկուած եւ մարմնական վնասներ կրած հայորդիներուն, «Ֆրիշօ» հիւանդանոց։

Սրբազան հայրը, իր հայրական օրհնութիւնը տուաւ եւ ի խորոց սրտի աղօթեց ահաւոր երկրաշարժէն Տիրոջ նախախնամութեամբ փրկուած հայորդիներուն համար, գօտեպնդելով զիրենք եւ մաղթելով Ամենակալին զօրութեամբ շուտափոյթ ապաքինում։

«Գանձասար»