Armenia

Արմավիրի մարզում վիճաբանությունը վերածվել է դանակահարության

Մայիսի 21-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին հիվանդանոցից հայտնել էին, որ ազդրի վնասվածքով բուժօգնության է դիմել Արմավիրի մարզի Բագարան գյուղի 25-ամյա մի բնակիչ:

Պարզվել է՝ մայիսի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Բագարան գյուղում բուժօգնության դիմածը և համագյուղացի երկու այլ երիտասարդներ վիճաբանել են չորս անհայտ անձանց հետ, որի ընթացքում նրանցից մեկը կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել բագարանցի երիտասարդներին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Բաղրամյանի ոստիկանները պարզել են կատարվածի հանգամանքներն ու վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 22-ին, ժամը 22.05-ին, երիտասարդներին դանակահարած տղամարդը, որը Սարդարապատ գյուղի բնակիչ է, ներկայացել է ոստիկանության Բաղրամյանի բաժին և տվել բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպի մյուս մասնակիցներին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

Football news:

Lyon bought Toko-Ekambi from Villarreal for 11.5 million euros
Porto coach: Matches without fans are like salad without dressing. Without vinegar, oil and salt – not the same
Newcastle defender Yedlin: We do not demand that the lives of blacks are more important than the lives of whites. Just to be treated as equals
Barcelona could sign Alfonso Davies for 8 million euros in 2017
The Premier League allowed clubs to play friendly matches. The coaches will judge
Chelsea can make two serious transfers. Chilwell is one of the priorities
Tiago started training in the General group of Bayern, Luca Hernandez is engaged individually