Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արսեն Մանուկյան. Հայաստան չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք FIA միջազգային ասամբլեայի տարվա փակման արարողությանը

«Հայաստանում ավտոսպորտը նոր փուլ է մտնում, թեև չունենք միջազգային ստանդարտներին համապատասխան մրցուղի»,- միջազգային լիցենզիա ունեցող առաջին հայ ավտոարշավորդ Արթուր Գորոյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը։

Նա նշեց, որ  ֆեդերացիան ջանքեր է գործադրում Հայաստանում մրցուղի կառուցելու համար, որպեսզի ավտոսպորտը հանրության համար դառնա հասանելի, լինի պրոֆեսիոնալ սպորտաձև։

«Մեր ֆեդերացիան այս պահին ծրագրեր է պատրաստում՝ ներկայացնելու կառավարությանը։ Իհարկե, հեշտ գործ չէ, մի քանի տարվա ծրագիր է։ Եզրեր ենք փորձում գտնել, որ սպորտաձևը զարգացում գտնի պետական մակարդակով»,- ասաց նա։

Ա. Մանուկյանի խոսքով, Հայաստանի հակառակորդ երկիրն ունի Ֆորմուլա-1-ի մրցուղի։ Նրա խոսքով, այս տարի Ադրբեջանում կայանալու է FIA միջազգային ասամբլեայի տարվա փակման արարողությունը, որին Հայաստանը չի մասնակցելու։

«Լավ գիտեք, թե ինչպես է այդ երկիրն ամեն ինչ փողով առնում։ Հնարավոր է, որ այդպես էլ եղել է այս դեպքում, որ տեղափոխվել է  իրենց երկիր։ Ամեն տարի մասնակցել ենք այդ ասամբլեային, այս տարի չենք մասնակցի»,- ասաց Ա. Մանուկյանը։