Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում

Փոխհատուցման ծրագրերի իրագործման կարգում նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի Արցախյան բոլոր պատերազմներում զոհված զինծառայողների ու ազատամարտիկների ընտանիքներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազգային ժողովի նիստում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արամ Հարությունյանի հարցին, ըստ որի՝ քաղաքացիները բարձրաձայնել են, որ զոհված զինծառայողների և ազատամարտիկների  ընտանիքների փոխհատուցման կարգում առաջնահերթություն է տրվում 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին:

Պետնախարարն անընդունելի է համարել զոհված զինծառայողների ընտանիքների միջև տարբերակված մոտեցումը:

«Խոստանում եմ մանրամասն ուսումնասիրել և, եթե տարբերակված մոտեցումներ կան, ապա խնդրին լուծում կտանք: Անկախ նրանից, թե, որ  թվականի պատերազմում է զոհվել զինծառայողը կամ ազատամարտիկը, փոխհատուցման բոլոր ծրագրերով նույն մոտեցումը պետք է լինի»,- ասել է Բեգլարյանը: