Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4 – ին՝ ժամը 17։30ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքում և Հալիձորից մինչև Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Մեղրիի լեռնանցքում, Գորիսի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ