Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ասում եք՝ գնացեք տեռորով զբաղվեք, տեռո՞ր եք ուզում, գնացեք զբաղվեք». Արթուր Խաչատրյանի ու Անժելա Թովմասյանի վեճը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր «Հայելի» ակումբում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանն ասաց, որ ՀՀ վերջին 33 տարվա պատմության մեջ ՀՅԴ-ն կառավարող կոալիցիաների մաս եղել է 12 տարի, մեծամասամբ ընդդիմություն է եղել, բայց երբեք ՀՅԴ սփյուռքյան կառույցների նկատմամբ այսպիսի վերաբերմունք չի եղել. «ՀՅԴ-ի դեմ պայքարելու համար սփյուռքը քանդելու քաղաքականություն չի եղել: Այս իշխանությունները վարում են սփյուռքը քանդելու, սփյուռքի կառույցները քանդելու քաղաքականություն, տանում են դեինստիտուցիոնալիզացիայի: Որպեսզի ՀՅԴ-ի ուժը թուլացնեն, սփյուռքն են քանդում: Մարդիկ չեն ուզում աշխատեն սփյուռքի կայացած կառույցների հետ, ինչ-որ Լոսի Քիսոյի հետ են աշխատում: Հայ դատի առաջամարտիկներից Մուրադ Փափազյանի մուտքն են արգելում երկիր՝ անհասկանալի ինչ-որ պատճառաբանությամբ»:

«Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի դիտարկմանը, որ մարսեցին, դրա համար է այդպես, որ չմարսեին…օրինակ՝ 2018-ի «ադրբեջանաթուրքական հեղափոխությանը» տարբեր երկրներում հարձակվել են դեսպանատների վրա, մտել են դեսպանատներ ու ցույցեր են արել՝ ի աջակցություն հեղափոխության, հիմա պիտի այդ նույն բանը, այդ տեռորը լինի, որովհետեւ բոլորը իրենց նշանակած չգիտեմ ինչերն են, չպիտի մարսեին իրենք, այդ ճնշումը պիտի լինի՝ Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում չմարսել, եկեք տեռորի մասին չխոսենք»: Թովմասյանը պնդեց. «Ամեն ինչ էլ պիտի լինի: Կներեք, 12 հազար մարդկանց մահվան տարած այդ մարդկանց նկատմամբ բա՞ն եք անում»: Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Ով տեռորից խոսում է, թող ինքը տեռորով զբաղվի: Մենք խոսում ենք նրանից, ինչով զբաղվում ենք»: Երբ Անժելա Թովմասյանը պնդեց՝ չեք զբաղվում, գնացեք ակցիաներ արեք՝ Արթուր Խաչատրյանը վիճեց. «Ով որ խոսում է տեռորից, դաշտը ազատ է, թող գնա զբաղվի: Ակցիաներն էլ են ազատ, համեցեք, գնացեք արեք: Մենք անում ենք այն, ինչ անում ենք»: Անժելա Թովմասյանի դիտարկմանը, որ դա էժան ճանապարհ է, ինչ ասում ենք արեք, ասում եք՝ ուրիշները թող զբաղվեն՝ Արթուր Խաչատրյանը ձայնը բարձրացրեց. «Ներողություն եմ խնդրում, ասում եք՝ գնացեք տեռորով զբաղվեք: Տեռո՞ր եք ուզում, գնացեք զբաղվեք: Ով տեռոր է ուզում, թող գնա: Սփյուռքը գործողություն անում է դեսպանատների առաջ, դրա համար էլ տեսե՞լ եք վերջին անգամ երբ է Փաշինյանը գնացել որեւէ երկիր ու գնացել դեսպանատուն: Նյու Յորքում գնացել են, ճանապարհին իր դեմ բողոքի ակցիա է եղել, դուք չեք արել, չէ՞, մենք ենք արել: Դա լինում է այնքան, ինչի հնարավորությունները կան, ռեսուրսները կան: Կառավարությունը մոնոպոլիա է, բայց ընդդիմության դաշտը բաց է: Որեւէ մարդ, որն ասում է՝ ընդդիմություն, դու սփյուռքում լավ չես անում, խնդրե՛մ, դաշտը բաց է: Ցույց տվեք լավը որն է»:

Անժելա Թովմասյանն ասաց, որ ձեզ ձայն են տվել, որ գնաք խորհրդարան ու ունեք շատ մեծ պատասխանատվություն, հետեւաբար այդ «տրյուկները»…այդ հայտարարություններից ազատվեք, թե՝ դուք արեք, սա արեք, նա արեք, ես իմ գործն եմ անում, դուք որպես պատգամավոր ձեր գործն եք անում, մաքսիմալ արեք՝ Արթուր Խաչատրյանը չհամաձայնեց. «Եթե ձեր գործը տեռորի կոչ անելն է, ներողություն, ուրիշներին ասեք: Ամեն մեկն ունի իր աշխատանքը: Ձեր աշխատանքը դուք եք որոշում, մեր աշխատանքը մենք ենք որոշում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ