Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Այս գործն ի սկզբանե մեռելածին է․ Ամրամ Մակինյան

«Այդ փաստաթղթերին դատավարական կարգավիճակ տալու անհրաժեշտություն այս պահին չկա։ Դրանք հաստատված փաստեր են»,- անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում ներկայացված ապացույցներին, որոնց դատավորը չի տվել  դատավարական կարգավիճակ, ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը։

Նրա խոսքով՝  դրանք արդեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր են և ապացուցված փաստեր են։
«Դատարանը նշեց, որ կարող ենք այդ դատական ակտերի վրա հղումներ կատարել։ Մեզ այս պահին, այս փուլում ավելին պետք չէ։ Այն փաստերը, որոնք շարադրված են դատական ակտերում անքննելի են։ Այն ինչ ասում էի՝  միլիոնավոր դոլարների պարտքեր կան, որ տնտեսական անհնարինություններ կար Սևան Քոչարյանի մոտ, դրանք դատական ակտերով հիմնավորված են»,- նշեց պաշտպանն ու հավելեց․

«Մեղադրող կողմը փորձ է անում այս գործը փրկել, սակայն փրկելու կարիք չկա։ Այս գործն ի սկզբանե մեռելածին  է ու  մեղադրական դատական ակտերով ավարտվելու որևէ շանս չունի»։