Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Այս մեծ խաղերի մեջ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը փորձում են իրենց մանր խաղիկները տանել. Վահե Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի կարծիքով՝ Արցախի հարցով գործող իշխանությունների քայլերը, հայտարարությունները կամ գործողությունները վերլուծելու, քննադատելու վրա ժամանակ պետք չէ կորցնել:

«Շրջափակված Արցախ. Ադրբեջանի անտարբերության ճիրաններում» թեմայով քննարկման ժամանակ Վահե Հակոբյանը նկատեց, որ ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են ամրապնդել իրենց որդեգրած քաղաքականությունը, որ որեւէ գործ չունեն Արցախի հետ:

«Հանցավոր է, թե ինչ է, այսօր սա քննարկելու ժամանակը չունենք, դրանց պատասխանները կստանանք մոտ ապագայում: Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի առնչությամբ որեւէ գործ իրենք նույնպես չունեն: Սա շատ էժան սուտ է ու մանիպուլյացիա, որովհետեւ այդ նույն անձնավորության ստորագրությունն է դրված այդ փաստաթղթի տակ ու ուզի-չուզի կրում է թե՛ վերցրած, թե՛ չկատարած պարտավորությունների պատասխանատվությունը: Այս մեծ խաղերի մեջ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը փորձում են իրենց մանր խաղիկները տանել նույնիսկ այս պարագայում: Փոխանակ հարցերը ուղղել ռուս խաղաղապահներին եւ ակնկալել պատասխաններ, շարունակում են փնովել Ռուսաստանի  խաղաղապահների հեղինակությունը ու հող են նախապատրաստում Արեւմուտքին ներգրավելու համար: Առաջարկում եմ այս կարճ էքսկուրսից հետո նրանց չանդրադառնալ»,- ասաց Վահե Հակոբյանը:

Նրա համոզմամբ, ստեղծված իրավիճակում ամենակարեւոր դերակատարն Արցախն է, որը պետք է իր ձայնը բարձրացնի եւ հասանելի դարձնի բարձր բոլորի համար. «Արցախի նորանշանակ ԱԳ նախարարը այսօր գտնվում է ոչ թե Արցախում, այլ Երեւանում: Մենք բոլորս` Հայաստան, Սփյուռք, Արցախ, բոլորի եղած ռեսուրսները պետք է կոնսոլիդացնենք եւ հանդիպումներ կազմակերպենք, մասնավորապես երկրից դուրս: Դա ոչ միայն Ռուսաստանն է, մեր բոլոր բարեկամական երկրների ամենաբարձր մակարդակով այդ երկրների ղեկավարների հետ, որտեղ շատ  պարզ մեսիջ է պետք փոխանցել, որ այլընտրանք չկա այսօր, քան կիրառել բանաձեւ` անջատում հանուն փրկության, այսինքն, Արցախի ճանաչման հարցն այսօր պետք է սարքել օրակարգում համար մեկ: Միաժամանակ, մենք պետք է բացառենք եւ հանենք ցանկացած օրակարգերը, որտեղ  անգամ թեթեւ հնչում է թեզ, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, դա պետք է  բացառենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ