Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱԺ-ն 31 մլն դրամով, մեկ անձից գնման եղանակով կվերանորոգի բուֆետ-ճաշարանը

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում ընդունեց որոշում՝ ԱԺ-ին թույլ տալով արտասահմանյան գործողումների միջոցներից 31 մլն դրամով մեկ անձից գնում կատարել խորհրդարանի բուֆետ-ճաշարանի  վերանորոգման համար:

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը նախատեսում է իրականացնել Ազգային ժողովի բուֆետ-ճաշարանի բարեկարգման և վերազինման աշխատանքներ, ապահովելով ժամանակակից պրոֆեսիոնալ կենցաղային և հասարակական սննդի սարքավորումներով, օդափոխման համակարգով, սրահի համար նախատեսված կահույքով և սպասքով՝ սանիտարական կանոններին ու կանոնակարգերին համապատասխան (հաշվի առնելով, որ ճաշարանի պատերի և առաստաղի ներկը ճաքճքված է և գունաթափված, հատակի վինիլային ծածկույթը, նախասրահի պրեսգրանիտե սալիկները կոտրված են, տեղ-տեղ պոկված, խոհանոցային տեխնիկան՝ միկրոալիքային վառարանները, սառնարանները, գազօջախները և այլն մի քանի անգամ վերանորոգվել են, սակայն օգտագործման համար այլևս անվտանգ և պիտանի չեն, ճաշասրահում չի գործում օդափոխման համակարգը, որը չի ապահովում տհաճ հոտերի հեռացումը, օդի ներածման համակարգի բացակայության պատճառով չի կատարվում տարածքի լիարժեք օդափոխություն)…

  Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է բուֆետ-ճաշարանի բարեկարգման և վերազինման աշխատանքների իրականացման և ապրանքների ձեռք բերման համար անհրաժեշտ համարվող ծախսերի ֆինանսավորումը իրականացնել 11001 «ՀՀ Ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման 4222 «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածի ժամանակավորապես ազատ միջոցների հաշվին»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ: