Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աժ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց բենզինի և գազի թերլիցքավորում կատարելու տուգանքի չափը փոխելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխել թերլիցքավորում կատարելու պարագայում սահմանված տուգանքի չափը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Ծովինար Վարդանյանը: «Այսուհետ բենզագազալցակայաններում թերլիցքավորում կատարելու և այն հայտնաբերելու ու տուգանելու դեպքում կփակցվի ցուցանակ, որում նշված կլինի՝ «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» նախադասությունը: Նախագիծը կանխարգելիչ բնույթ է կրում»,-ասաց պատգամավորը: Այսուհետ թերլիցքավորում կատարելու պարագայում միանվագ  500 հազար դրամ տուգանքին փոխարեն տուգանքը լինելու է 200 հազար դրամ՝ գումարած տնտեսավարողի տուգանքը հայտնաբերելուն նախորդող եռամսյակի շրջանառության 1 տոկոսը: Այս նախագծով նախատեսվում է ներդնել հանրային վերահսկողության գործիք. լցակայանները կունենան QR կոդեր, որտեղ նշված կլինի, թե տվյալ բենզալցակայանը երբ է վերջին անգամ ստուգում անցել, հայտնաբերվե՞լ են արդյոք խախտումներ, որքա՞ն է տուգանվել և այլն: