Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱԺ-ում առաջարկում են նպաստ տրամադրել մինչև 2 տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող լինելուց

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկվում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող եւ մինչեւ երկու տարեկան երեխա խնամող ծնողին` անկախ հաշվառման վայրից եւ վարձու աշխատող լինելու հանգամանքից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում  ««Պետական նպաստների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

«2020 թվականի հուլիսի 1-ից հետո, երբ խնամքի նպաստի իրավունք տրվեց նաև չաշխատող գյուղաբնակ ծնողներին, քաղաքաբնակ ծնողներն արտահայտեցին իրենց դժգոհությունը՝ փաստարկելով, որ քաղաքում ապրող երեխաներին խնամելը ևս ծախսատար է և արժանի է պետական հոգածության»,- ասաց Խաչատրյանը։

Վարձու աշխատողների և գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչև 2023 թ. հունվարի 1-ը, իսկ գյուղաբանկ ծնողի դեպքում՝ նաև եթե դիմումը ներկայացվել է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը:

Նախագծով նաև առաջարկվում է վերանայել խնամքի նպաստի իրավունքի իրացման մյուս պայմանները` դրանք չփոխկապակցելով աշխատանքից ազատվելու կամ բնակության վայրը փոխելու հետ:

Օրենսդրական նախաձեռնությունը բխում է Կառավարության ծրագրից եւ միտված է ծնելիության կայուն աճ ապահովելուն: Այս նպաստի համար պետբյուջեում նախատեսվել է շուրջ 20,4 մլրդ դրամ: