Armenia

Բաքուն պետք է զերծ մնա Արցախում ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ոտնձգություններից. հայտարարություն

Հայաստանի 10 լրագրողական կազմակերպություններ հայտարարությամբ կոչ են արել միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները և պահանջել պաշտոնական Բաքվից՝ զերծ մնալ խաղաղ բնակչության, ինչպես նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ուղղված ոտնձգություններից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Արցախի Մարտունի քաղաքում Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով տուժել են տեղացի և օտարերկրյա լրագրողներ։ Մասնավորապես՝ վիրավորում են ստացել ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրող Ալան Կավալը և օպերատոր Ռաֆայել Շառլ Յաղոբզադեն, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, «24news.am» տեղեկատվական կայքի լրագրող Սևակ Վարդումյանը։ Ռուսական «Дождь» հեռուստաալիքի թղթակից Դմիտրի Ելովսկին նույնպես ադրբեջանական կրակի տակ է ընկել, սակայն կարողացել է թաքնվել ապաստարանում, ինչպես շատ այլ լրագրողներ։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև «Agence France-Presse» (AFP) լրատվական գործակալության աշխատակիցներին տեղափոխող մեքենան:

Ուշագրավ է, որ լրագրողները տուժել են բնակավայրում՝ զորքերի շփման գծից բավական հեռու, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ ադրբեջանական զինուժի մարտական գործողություններն ուղղված են նաև խաղաղ բնակչությանը։ Այս հանգամանքը, ինչպես նաև լրագրողներին թիրախավորելը Ժնևյան կոնվենցիայի պահանջների կոպտագույն խախտում է։

Հաշվի առնելով վերոգրյալը, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, կոչ ենք անում.

միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունները և պահանջել պաշտոնական Բաքվից՝ զերծ մնալ խաղաղ բնակչության, ինչպես նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ուղղված ոտնձգություններից,
ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանություններին՝ լրացուցիչ քայլեր ձեռնարկել լրագրողների անվտանգություն նապահովելու համար։

Football news:

Lampard on Cech in the Premier League bid: it will be good for Our goalkeepers to train with one of the best goalkeepers. He is relatively young
Coach Salzburg had a problem with being an American. And I came up with a game style while watching the Princeton rowers
Ozil on not being included in Arsenal's Premier League bid: Very disappointed. Loyalty is rare today
Ronaldo has a bald haircut: Success is measured by the obstacles you overcome 😉 💪 🏽
UEFA on the European Premier League: She's bound to get bored. The Champions League is the best tournament in the world
Salzburg sold Holand and Minamino - and has already gathered new potential stars. The season started with 35 goals in 8 games
Sulscher twice outplayed Tuchel: first he mirrored the scheme (helped to contain), and then released Pogba in time (helped to add to the attack)