Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բաքվի «բնապահպանական մտահոգությունները» լրիվ այլ շարժառիթ ունեն. «Հայաստանի Հանրապետություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

44-օրյա պատերազմի օրերին ֆոսֆորային ռումբերով Արցախի Հանրապետության կուսական անտառները ոչնչացնող Ադրբեջանն այսօր մտահոգված է Դրմբոնի պղնձի, ոսկու եւ մոլիբդենի հանքավայրի պոչամբարով:

Պարզվում է՝ Բաքվի «բնապահպանական մտահոգությունները» լրիվ այլ շարժառիթ ունեն: Այն Բերձորի միջանցքի վրա հսկողություն սահմանելու, ՌԴ խաղաղապահների առաքելությունը կասկածի տակ դնելու եւ Իրանին հարվածելու հեռահար նպատակ է հետապնդում: Բերձորի միջանցք ներխուժելու փորձ անող ադրբեջանցի լրագրողները տեղից ուղիղ եթերով «անմեղորեն» հայտարարում են, թե իրանական համարանիշներով բեռնատարներն անարգել մտնում են Արցախ, եւ զուգահեռ տարածում այն կեղծ տեղեկությունը, թե օրերս Իրանից 14 մարդ է ժամանել Արցախի Հանրապետություն, որից 12-ը, իբրեւ թե, Իրանի հարավ-արեւմուտքի քաղաքներից մեկից են, որտեղ այդ երկրի «դիվերսիոն ստորաբաժանումներ» պատրաստող ուսումնական կենտրոնն է: Ընդ որում՝ այդ կեղծիքը հնչեցնելիս լրագրողը հղում է անում արտասահմանյան հետախուզական աղբյուրներին:

Չնայած ՌԴ խաղաղապահ զորախմբից պարզաբանել են, թե Արցախի Հանրապետություն են ժամանել իրանցի շինարարներ, բայց դրանից հետո էլ պաշտոնական Բաքուն շարունակում է շահարկել այդ խաղաքարտը: Մյուս կողմից էլ՝ հայտնի փաստ է, որ Իրանից ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ շինանյութ, վառելիք ու սննդամթերք է առաքվում, եւ այդ բեռնատարներով հազարավոր իրանցիներ են ժամանում Հայաստան, Արցախ, հետեւաբար, 14 թվի հրապարակումն ամբողջովին շինծու է: Անհասկանալի է, թե ինչու պետք է Իրանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Արցախ գային, այն դեպքում, երբ Իրան-Ադրբեջան սահմանի հսկողությունն այնպիսի ցածր մակարդակի է, որ այնտեղից ոչ միայն խմբեր, այլեւ ամբողջական ստորաբաժանումներ կարող են մտնել Ադրբեջան: Մյուս կողմից էլ՝ ինտենսիվորեն գործում են այդ երկու երկրների միջեւ տրանսպորտային կապերը, եւ քաղաքացիների մեծ հոսք կա երկու ուղղություններով էլ: Վերոշարադրյալ փաստերն ավելորդ անգամ խոսում են Բաքվից տարածվող ակնհայտ կեղծիքի մասին:

Ադրբեջանը նման քայլերով տարածաշրջանում իրավիճակի լարման փորձերը նոր մակարդակի վրա է բարձրացնում՝ դրան տալով ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային բնույթ: Մյուս կողմից էլ՝ Բաքուն ակամայից բարձրաձայնում է Թեհրանի հանդեպ իր թշնամական տրամադրվածության մասին, ինչն արեւելյան դիվանագիտության նորմերի կոպտագույն խախտում է: Միեւնույն ժամանակ լուրջ հարված է հասցվում ՌԴ խաղաղապահ առաքելությանը: Միջազգային կառույցները եւ կենտրոնները չպետք է կուլ տան ադրբեջանական նման կեղծ խայծերը, որոնք ոչ միայն տարածաշրջանն ապակայունացնելու նպատակ են հետապնդում, այլեւ առաջին հերթին ադրբեջանաթուրքական ցեղասպան գործողությունների համար հիմքեր են նախապատրաստում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: