Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բանակի խնդիրը սահմանված է․ համաձա՞յն են զինվորականները

ՀՀ բանակի օրվա կապակցությամբ Փաշինյանի ելույթը չի տարբերվում մնացած ելույթներից․ դա հաշվետվություն է Ալիեւին եւ երաշխիքների հերթական հավաստում։ Բարեփոխումների, պրոֆեսիոնալիզմի մասին բարբաջանքներով ու զինվորականներին կենցաղային խոստումներով ելույթի վերջում նա ասում է․ «բանակը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետև Զինված ուժերի բարեփոխումներն առաջին հերթին մեզ համար կարևոր են կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն առաջ մղելու համար: Մենք չպետք է շեղվենք այդ օրակարգից և հետևողականորեն առաջ մղենք խաղաղության օրակարգը»։

Փաշինյանի ելույթի իմաստն ու նպատակը հենց սա է․ հայկական պետականության վերացման ագենտուրային պարտավորությունը ենթադրում է պետական ինստիտուտների կազմալուծում դրանց սահմանադրական գործառույթների չեզոքացման, «ինստիտուցիոնալացման» եւ «մարտահրավերներին ասիմետրիկ պատասխանի» հայտարարված մեթոդոլոգիայով։ Ընդ որում, դա պետք է արվի ԴՆԹ մակարդակում՝ կարկատանները վերացնելու միջոցով։ Այս մասին վարչապետը հայտարարեց Ազատի զինվորական կացարանի հրդեհի կապակցությամբ՝ դա անշուշտ կարկատան էր քպ-ական «ինստիտուցիոնալացման» ճանապարհին։

Բանակը պետք է ենթարկվի խաղաղ օրակարգին։ Թե ինչ է խաղաղ օրակարգը՝ մանրամասնելու կարիք չկա, նշենք միայն վերջնարդյունքը՝ հայկական տարածքների հանձնում եւ հրաժարում իրավունքներից, լավագույն դեպքում՝ Երեւանի շուրջ ժամանակավոր ռեզերվացիա՝ մեկ սերնդի հասունացման ընթացքում դեմոգրաֆիական անճանաչելի պատկերով։