Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Բացի ձեզանից եւ Արցախից ոչ ոք Արցախի տարածք չի ընդունում. ես իհարկե չեմ ընդունում». Վիգեն Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ադրբեջանը լկտիանում է, որովհետեւ տեսնում է, որ ուժեղանում ենք, շտապում է: Մենք հիմա ոտքի ենք կանգնում եւ մեզ հիմա պետք է, ելնելով ստեղծված իրավիճակից վերջին 25 տարվա, գիտակցելով, որ մեզ պետք է խաղաղություն, որպեսզի մենք հզորանանք, մեզ պետք է սահմանների հարցը, ինքնիշխանության հարցը, Ղարաբաղի հարցը, մեր ժողովրդի անվտանգության հարցը իշխանության համար պայքարի թատերաբեմից այս 5 հարցը հանել առժամանակ: Համախմբվել է պետք, որ թշնամին տեսնի՝  ազգային ճակատ է ձեւավորված, Հայաստան-Արցախ սփյուռք՝ այս հարցերով վիճելու բան չունենք: Բայց գիշեր-ցերեկ ուզում են այս հարցերով իշխանությանը բզկտեն, որ ի՞նչ անեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ու հավելեց. «Բզկտում են նրանք, ովքեր այս ամեն ինչի հեղինակն են: Գոնե ամաչեն, մի կողմ քաշվեն, գոնե մասնակցեն հարցերի լուծմանը: Բա այս փուլում կաթողիկոսը կանչի, ասի՝ եկեք համախմբվենք, էն մեկն ասի՝ աթոռը տվեք ինձ, նոր համախմբվե՞նք, սա եղավ խոսակցությո՞ւն: Եթե 5 հոգով, կաթողիկոսն էլ՝ 6, հավաքվել են, իրար չեն հասկանում, չեն կարողանում մի հայտարարի գան, հարց չի՞ առաջանում՝ գնացեք թոշակի, մի՛ խառնվեք: Չունեք դուք աջակցություն, իրար չեք հասկանում, ուր մնաց ժողովրդին հասկանաք»:

Ըստ նրա, այն աջակցությունը, որն այսօր Հայաստանն ունի միջազգային գործընկերների կողմից, երբեք չի ունեցել ու այն դիվանագիտական դռները, որ բացվել են Հայաստանի առջեւ, երբեք չեն բացվել. «Երբեք ՀՀ ԱԳ նախարարը այսքան չի այցելել, ՊՆ նախարարի այցերը տեսեք, խորհրդարանական խմբերի, վարչապետի հանդիպումները տեսեք, երկու տարի է՝ Հայաստանը ուժ է հավաքում միջազգային աջակցության, որպեսզի դիմագրավի այդ վայրենիներին: Բայց միակ մեր ամենաչլուծվող պրոբլեմը ներքինն է, ներքին համախմբվածություն չեն ուզում ունենալ այդ մարդիկ ու հարց է առաջանում՝ ո՞ւմ են ծառայում: Լինում է գարնանային սրացում: Մարդ կա՝ տարվա 4 եղանակը սրացման մեջ է, մեղք է այս ժողովուրդը»:

Հարցին՝ համախմբվեն ինչի՞ շուրջ՝ հերթական կապիտուլյացիայի՞ շուրջ՝ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Կապիտույյացիան այն է, երբ որ մի հատ երկիր պատերազմ է սկսում, պարտվում է ու հանձնվում է: Հայաստանը պատերազմ չի սկսել, եղել են ռազմական գործողություններ գիտեք որ տարածքում եւ եղել են այնտեղ հայկական զինված ուժեր: Կապիտուլյացիա բառը մի կապիտուլյանտ հորինեց, որը 10 տարի երկիրը ղեկավարում էր ու կապիտուլյացիայի էր տանում, ամեն օր գնում պայմանավորվում էր, գալիս այստեղ մարդկանց խաբում էր: Կապիտուլյանտը, հողատուն ինքն էր»:

Դիտարկմանը, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Փաշինյանն է ստորագրել ու այդ փաստաթղթով Արցախի 75%-ը հանձնվեց թշնամուն, դա կապիտուլյացիա չէ՞ր՝ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը 3 հոգի ստորագրել են, ո՞վ էր այնտեղ կապիտուլյանտ, Պուտինը կապիտուլյա՞նտ էր: Երկրորդը՝ բացի ձեզանից եւ Արցախից ոչ ոք Արցախի տարածք չի ընդունում: Ոչ ոք»:

Հարցին՝ դո՞ւք էլ չեք ընդունում՝ նա պատասխանեց. «Ես ինչ կապ ունեմ դրա հետ: Ես իհարկե չեմ ընդունում: Եթե դուք ուզում եք, որ Ադրբեջանը երկրորդ պատերազմը Հայաստանի հետ սկսի, եկեք հայտարարենք դա»: Ճշտեցին՝ այսինքն, ուզում եք ասել՝ խաղաղության գինը Արցախն ամբողջովին հանձնե՞լն է, նա պատասխանեց. «Ոչ, իհարկե: Ամբողջովին բառն ինչո՞ւ եք օգտագործում: Ոչ ոք այդ տարածքները որպես Արցախի տարածք չի ընդունում, բոլորն ասում են՝ Ադրբեջանը հողերն ազատագրեց: Իրանը շնորհավորեց, այսօր մարդամեկը կոչ է անում խորացնել հարաբերությունները, բայց Իրանը գնաց շնորհավորեց Ադրբեջանին, որ հողերն ազատագրել է: Պուտինը հայտարարեց, որ ամբողջ Արցախը եւ մերձարցախյան տարածքները եղել են եւ կմնան Ադրբեջան, հիմա դուք ումից ի՞նչ եք ուզում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ